Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
Հուլիսի 25-ին՝ ժամը 17։22-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի աջափնյա ջրանցք խոշոր եղջերավոր կենդանի է ընկել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից։



