երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Ուկրաինայի ԱԳՆ-ն Պուտինի այցի առնչությամբ դեմարշ է հայտարարել Մոնղոլիային

Ուկրաինայի ԱԳՆ-ն Պուտինի այցի առնչությամբ դեմարշ է հայտարարել Մոնղոլիային

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դեմարշ է հայտարարել Մոնղոլիային՝ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ:

Այսպես՝ ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մոնղոլական կողմին Է հասցվել Ուկրաինայի խորը հիասթափությունը, որ Մոնղոլիան, որպես Հռոմի ստատուտի ստորագրող երկիր, հրաժարվել է կատարել Պուտինի ձերբակալման միջազգային քրեական դատարանի կողմից տրված օրդերը երկրի տարածքում գտնվելու ընթացքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 3-ին Պուտինը ժամանել էր Մոնղոլիա։

 

  • Կիսվել: