Սոչիի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել
Սոչիի միջազգային օդանավակայանում այսօր թռիչքի ժամանակ Տյումեն թռչող ինքնաթիռը բախվել է Նորիլսկից ժամանող մեկ այլ ինքնաթիռի, տեղեկացնում է Sochi24.tv-ն:
Նշվում է, որ ուղևորներից, անձնակազմի անդամներից կամ օդանավակայանի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Հաղորդվում է նաև, որ միջադեպը չի ազդել մյուս չվերթների ժամանակացույցի վրա, օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
Տեսանյութը՝ այստեղ: