երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Նիգերիայում 32 մարդ տեղափոխող ռազմական ինքնաթիռ է կործանվել

Նիգերիայում 32 մարդ տեղափոխող ռազմական ինքնաթիռ է կործանվել

Նիգերիայում Բենինից  Լագոս ուղևորվող ռազմական ինքնաթիռ կործանվել է, որում 32 մարդ է եղել։ Այս մասին հայտնել է երկրի ավիացիայի և օդատիեզերական զարգացման նախարար Ֆեստուս Կեյամոն, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները: 
 
Նշվում է, որ նա ասել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իգբոկոդա քաղաքի (Օնդո նահանգ) ռազմածովային բազայի մոտակայքում։
 
«Նախնական տվյալով՝ օդանավում եղել են 25 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ»,-գրել է Կեյամոն սոցցանցի  իր էջում։
 
Հաղորդվում է նաև, որ այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
 

  • Կիսվել: