երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նանտակետ կղզու մերձակայքում կործանվել է Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ: Թռիչքն իրականացրած Latitude Air Ambulance ընկերության հաղորդմամբ՝ օդանավում գտնվող վեց անձ զոհվել է, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ օդանավում եղել են անձնակազմի չորս անդամները, տեղափոխվող հիվանդը և նրան ուղեկցող ընտանիքի անդամը։ ԱՄՆ առափնյա պահպանությունն ավարտել է ակտիվ որոնողափրկարարական աշխատանքները։

Օդանավը Բերմուդյան կղզիներից մեկնել էր հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան և անհետացել օդային երթևեկության կառավարման ծառայության հետ կապը կորցնելուց հետո։ Նանտակետի մերձակայքում որոնողները հայտնաբերել էին օդանավի բեկորները։

Ընկերությունը հայտնել է, որ համագործակցելու է ԱՄՆ և Կանադայի տրանսպորտի անվտանգության մարմինների հետ՝ վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։ 

  • Կիսվել: