երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շոլցը ԵՄ-ի իր գործընկերներին կոչ է արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Շոլցը ԵՄ-ի իր գործընկերներին կոչ է արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԵՄ երկրներին կոչ է արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, տեղեկացնում է Tagesschau պորտալը։

Նշվում է, որ նա, կրկին զգուշացրել է ԵՄ իր 26 գործընկերներին Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին:

՛՛Եթե Ռուսաստանին ուղղված ուղերձն այն է, որ Արևմուտքը համախմբվում է Ուկրաինային օգնելու և չի հանձնվում, ապա խաղաղությունը հնարավոր է ավելի շուտ, քան մենք այսօր կարծում ենք՛՛,-ասել է Շոլցը։

Նա հավելել է, որ Գերմանիան չի հրաժարվում իր պարտավորություններից, բայց չի անի ավելին, ՛՛որպեսզի մյուսները շարունակեն շատ քիչ անել՛՛:

  • Կիսվել: