չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Ռուսաստանն Ուկրաինայի հարցով երկխոսություն վարելու համար պայմաններ չի առաջադրում. Պեսկով

Ռուսաստանն Ուկրաինայի հարցով երկխոսություն վարելու համար պայմաններ չի առաջադրում. Պեսկով

Ռուսաստանն Ուկրաինայի հարցով երկխոսություն վարելու համար պայմաններ չի առաջադրում, Մոսկվան պատրաստ է երկխոսության այնքանով, որքանով պատրաստ են նրա գործընկերները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսելու հնարավորության մասին հարցին,  ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՌԴ նախագահը բազմիցս հայտարարել է՝ մենք պատրաստ ենք երկխոսության այնքանով, որքանով դրան պատրաստ են մեր գործընկերները, դրա համար պայմաններ չեն առաջադրվում»,-նշել է նա:

 

  • Կիսվել: