չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի հետ գերիների նոր փոխանակման մասին։ Բանակցությունների արդյունքում 195 ռուս ռազմագերիներ վերադարձել են հայրենիք, նույնքան էլ ուկրաինական զինված ուժերի զինծառայողներ տեղափոխվել են Կիև։

 

«Այսօր բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել են 195 ռուս զինվորականներ, որոնք գերության մեջ էին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Մոսկվա կհասցնեն ՌԴ ԶՈՒ վերադարձած զինծառայողներին՝ վերականգնման և բուժման համար։

  • Կիսվել: