ՌԴ-ն բաց է Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման դիվանագիտական ճանապարհի համար․ Պեսկով
Ռուսաստանը բարձր է գնահատում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված Ինդոնեզիայի ջանքերը։ Այս մասին «Россия 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բարձր ենք գնահատում մեր ինդոնեզացի գործընկերների այս ջանքերը: Ռուսաստանը բաց է բոլոր նախաձեռնությունների համար, Ռուսաստանը բաց է կարգավորման դիվանագիտական ճանապարհի համար, բայց մենք տեսնում ենք, որ, ցավոք, այս պահին ուկրաինական կողմից նման փոխադարձություն չկա»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ Ինդոնեզիայի նորընտիր նախագահ և երկրի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն, որի հետ չորեքշաբթի բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռևս մեկ տարի առաջ առաջարկել Է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր: