շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Կախովկայի ՀԷԿ-ում Կիեւի ահաբեկչությունը

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Կախովկայի ՀԷԿ-ում Կիեւի ահաբեկչությունը

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Թուրքիայի առաջնորդը հայտարարել է Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ իրավիճակի համակողմանի հետաքննության կարեւորության մասին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կարեւոր է Կախովկայի ամբարտակում տեղի ունեցած պայթյունի համակողմանի հետաքննությունն անցկացնել այնպես, որ որեւէ կասկած չմնա: Հայտարարելով, որ կարող է հանձնաժողով ստեղծվել ռուս եւ ուկրաինացի փորձագետների, ՄԱԿ-ի մասնակցությամբ, Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ համատեքստում»,-հայտնել է Էրդողանի գրասենյակը։ 

  • Կիսվել: