Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին
Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին Ժողովրդական ճակատի «Ամեն ինչ հաղթանակի համար» ցուցահանդես կատարած այցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները Ռուսաստանում նավթամթերքի հետ կապված որոշակի խնդիրներ են ստեղծում, սակայն իրավիճակն աստիճանաբար կշտկվի:
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն աշխատում է Ղրիմին վառելիքով մատակարարելու այնպիսի համակարգ ստեղծելու վրա, որին հասնելը հակառակորդի համար շատ դժվար կլինի։
Տեսանյութը՝ այստեղ:


