կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքը կիրառել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ

Նիդերլանդները թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքը կիրառել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ

Նիդերլանդների իշխանությունը թույլ է տվել Ուկրաինային իր տրամադրած զենքն օգտագործել Ռուսաստանում գտնվող ռազմական թիրախների դեմ: Դա վերաբերում է նաև F-16 կործանիչների կիրառմանը, հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեյկելմանսը:

Նա մյուս երկրներին հորդորել է հետևել Նիդերլանդների օրինակին: 

«Ուկրաինան ունի ինքնապաշտպանվելու իրավունք, և եթե սահմանամերձ շրջաններից կամ ռուսական ռազմաբազաներից հարձակումներ են իրականացվում, ապա դրանց կարելի է պատասխանել»,- ասել է Ռուբեն Բրեյկելմանսը:

Նա շեշտել է՝ Ուկրաինայի պարտությունը լուրջ սպառնալիք կլինի Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար։

Ուկրաինայի վարչապետն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքին արևմտյան տեխնիկայով հեռահար հարվածներ հասցնելու համար դաշնակիցների թույլտվությունը Ուկրաինայի անվտանգության առանցքային խնդիրներից մեկն է: Դենիս Շմիհալը հավելել է, որ Կիևը ցանկանում է նման համաձայնության հասնել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ։

 

  • Կիսվել: