շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում, հայտնում է Interfax.ru-ն։

Նա իր քայլը բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, ընտանիքը նրա վրա ճնշում է գործադրում:

Այսուլթան Նազարբաևի խոսքով՝  ինքը «Ռուսաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև մասշտաբային կոռուպցիայի մասին» տեղեկություն ունի: Բացի այդ, նա նշել է, որ բոլոր մանրամասները հայտնել է բրիտանական Times թերթին տված հարցազրույցում։

2019-ի հոկտեմբերին Այսուլթան Նազարբաևին մեկ տարվա պայմանական ժամկետ են տվել ոստիկանի վրա հարձակվելու համար, մասնավորապես, նա կծել ոստիկանին։ «Նազարբաևը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, հարվածել և կծել նրանցից մեկին»,- գրել է BBC-ին:

 

  • Կիսվել: