Մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեստավորման ժամկետները հայտնի են
Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կսկսեն մարդկանց վրա թեստեր անցնել երեք – չորս ամիս հետո։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը։
«Մշակման փուլում են արդեն չորս հնարավոր պատվաստանյութեր: Ամենայն հավանականությամբ, առաջինը կամ երկրորդը կսկսեն մարդկանց վրա փորձարկել երեք – չորս ամիս հետո: Դա ինքնին շատ արագ առաջաընթաց կլինի»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը,
Փետրվարի 11-ին եւ 12-ին Ժնեւում 400 գիտնականների մասնակցությամբ կայացած հանդիպամը փորձագետները համաձայնեցրել են նոր հիվանդության հետ կապված աշխատանքի առաջանահերթությունները, այդ թվում՝ վիրուսի դեմ նոր պատվաստանյութերի մշակման կարգը: