ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Կուրսկի շրջանում մեր գործողության նպատակը տարածքների գրավումը չէ. Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ

Կուրսկի շրջանում մեր գործողության նպատակը տարածքների գրավումը չէ. Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ

Կուրսկի շրջանում Ուկրաինայի գործողության նպատակը ոչ թե տարածքների գրավումն է, այլ Ուկրաինայի տարածքը ռուսական հարվածներից պաշտպանելը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին:

Նա նշել է, որ Կիևի գործողությունները լեգիտիմ են, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չի խախտում միջազգային մարդասիրական իրավունքը։

Տիխիի խոսքով՝ ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանում հասնում են իրենց նպատակներին: Նա հավելել է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունն օգնում է ռազմաճակատին՝ թույլ չտալով ՌԴ-ին լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Դոնեցկ:

«Որքան արագ Ռուսաստանը համաձայնի արդար խաղաղության վերականգնմանը, մասնավորապես՝ խաղաղության բանաձևի հիման վրա, այնքան ավելի արագ կդադարեն Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարձակումները Ռուսաստանի տարածքի վրա»,-ասել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը։

 

  • Կիսվել: