Կոնգոյում կաթոլիկ եկեղեցու վրա ապստամբների հարձակման հետևանքով 20 զոհ կա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևելքում կաթոլիկ եկեղեցու վրա «Կոնգո գետի դաշինք» ապստամբական շարժման անդամների հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է AP-ը:
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Իտուրի նահանգի Քոմանդա բնակավայրի կաթոլիկ եկեղեցու տարածքում։ Հարձակվողները նաև մի քանի բնակելի տուն ու խանութ են հրկիզել:
«Ավելի քան 21 մարդ է գնդակահարվել ներսում և դրում, և մենք նաև հայտնաբերել ենք առնվազն երեք ածխացած մարմին, մի քանի տուն այրվել է»,-ասել է տեղի քաղհասարակության ղեկավար Դյոդոնե Դուրանտաբոն:
Կոնգոյի ԴՀ բանակի Իտուրի նահանգի ներկայացուցիչ, լեյտենանտ Ջուլես Տգոնգոն հաստատել է եկեղեցու վրա հարձակման հետևանքով տասը մարդու մահը՝ նշելով. «Մաչետեով զինված մարդիկ հարձակվել են Քոմանդայից ոչ հեռու գտնվող եկեղեցու վրա, որտեղ մոտ տասը մարդ է սպանվել և մի քանի խանութ է հրկիզվել»:


