ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կիևն անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծեր է փոխանցել մի քանի երկրների

Կիևն անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծեր է փոխանցել մի քանի երկրների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատում է, որ Կիևը մի շարք երկրների հետ փոխանակվել է անվտանգության երաշիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծերով։

«Մեզ հարկավոր են անվտանգության երաշխիքներ առաջատար պետությունների կողմից»,-ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախագահն ընդգծել է, որ խոսքը կարող է լինել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների, այլև դաշինքի կազմի մեջ չմտնող երկրների մասին։

»Կցանկանայինք, որպեսզի երկրները, որոնք դա ուզում են, բացահայտ միանան ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Թուրքիային»,-ասել է Զելենսկին՝ թվարկելով այն երկրները, որոնք արդեն իսկ երաշխավորության պատրաստակամություն են հայտնել։ Նրա խոսքով՝ երկրների թվում, որոնք նույնպես կարող են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, մտնում են Իսրայելն ու Իռլանդիան։ »Կցանկանայինք, որ նրանց միանար Չինաստանը»,-նշել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը պետք է տեղ գտնի այդ պայմանավորվածություններում։

Ավելի վաղ ռուս-ուկրաինական բանակցություններում Կիևի պատվիրակության անդամ Ալեքսանդր Չալիյը հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայնել է գրանցել իր չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն։

  • Կիսվել: