Կախովսկայայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի
Կախովսկայայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի: Այս մասին հայտնել է Խերսոնի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Խերսոնի շրջանի հեղեղված տարածքներից տարհանվել է 5 հազար մարդ։