Վերջին մեկ օրում Գազայում զոհվել է 4, վիրավորվել՝ 26 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սպանվել է չորս մարդ, վիրավորվել է 26-ը, հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ հայտնաբերվել են նախորդ գրոհների ընթացքում զոհված երեք մարդու մարմիններ։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների սկզբից Գազայում զոհվածների ընդհանուր թիվը հասել է առնվազն 72 608-ի, 172 445-ը վիրավորվել է։
Նախարարությունը նաև հայտնել է, որ 2025 թվականի հոկտեմբերին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր 828 մարդ սպանվել է, 2 342-ը՝ վիրավորվել:



