հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
2023-ի հոկտեմբերից ի վեր Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 72 հազար 775-ի

2023-ի հոկտեմբերից ի վեր Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 72 հազար 775-ի

Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 72 հազար 775-ի: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ, բացի այդ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 172 հազար 750 մարդ ստացել է վիրավորում։

Նախարարությունը նաև հայտնել է, որ հոկտեմբերին հրադադարի հաստատումից հետո Իսրայելը սպանել է 883 մարդու, իսկ 2648 մարդ ստացել է վիրավորում։

 

  • Կիսվել: