կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանի կառավարությունը հաստատեց կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Իրանի կառավարությունը հաստատեց կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում է եղել։ Այս մասին թվիթերում գրառում է արել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։

Նրա գրառման մեջ, մասնավորապես ասվում է․ « Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում է եղել»։

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կումում 2 հիվանդի մոտ նախնական անալիզների արդյունքները դրական են եղել։

  • Կիսվել: