Եթե Իրանի հետ համաձայնություն չլինի, ես հազիվ թե հրադադարը երկարաձգեմ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հազիվ թե երկարաձգի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 7-ին իր հայտարարած հրադադարի ժամկետը լրանում է չորեքշաբթի երեկոյան, Վաշինգտոնի ժամանակով։
ԱՄՆ նախագահը նշել է, որ «չափազանց քիչ հավանական է, որ ես այն երկարաձգեմ», եթե մինչ այդ համաձայնագիր չկնքվի։


