ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ ռազմածովային ուժերի պահանջով 9 նավ վերադարձել է Իրանի նավահանգիստներ. ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն

ԱՄՆ ռազմածովային ուժերի պահանջով 9 նավ վերադարձել է Իրանի նավահանգիստներ. ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն

ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման սկսվելուց հետո առաջին 48 ժամվա ընթացքում իրանական նավահանգիստներից դուրս եկած ոչ մի նավ բաց չեն թողել: Այս մասին հայտնել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունից:

Ըստ հրամանատարության տարածած հաղորդագրության՝ ընդհանուր առմամբ 9 նավ ԱՄՆ ռազմածովային ուժերի պահանջով ստիպված է եղել շրջվել եւ վերադառնալ Իրանի նավահանգիստներ կամ ափամերձ ջրեր երկուշաբթի օրը շրջափակման սահմանումից հետո:

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

  • Կիսվել: