Ֆրանսիայի հյուսիսային ափերին ներգաղթյալներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով 12 զոհ կա
Ֆրանսիայի հյուսիսային ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 50 ներգաղթյալներ ընկել են Լա Մանշի ջրերը, երբ փորձել են հատել նեղուցը՝ . զոհվել է առնվազն 12 մարդ, տեղեկացնում է Associated Press-ը:
Ինչպես հայտնել են Ֆրանսիայի ծովային իշխանությունները՝ փրկվածների մոտ մեկ տասնյակը ծայրահեղ ծանր վիճակում է:
Ըստ պրեֆեկտուրայի՝ նավը Գրիս-Նեզ հրվանդանի մոտ ծանր կացության մեջ է հայտնվել, նավում եղած մարդիկ ընկել են ջուրը: Փրկարարական գործողությանը մասնակցել են նավակներ և ինքնաթիռներ, ավելի քան 50 մարդ ափ է դուրս բերվել։