ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Դա մարազմ է, շեյթանն անգամ չէր կարող նման բան անել. Կադիրովը՝ ուկրաինական ուղղափառ եկեղեցին արգելելու Զելենսկիի որոշման մասին

Դա մարազմ է, շեյթանն անգամ չէր կարող նման բան անել. Կադիրովը՝ ուկրաինական ուղղափառ եկեղեցին արգելելու Զելենսկիի որոշման մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կարծիքով՝ Ուկրաինայում կանոնական ուղղափառ եկեղեցու արգելքը մարազմ է: Այս մասին նա ասել է «Ռոսսիա» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Դա մարազմ է, շեյթանն անգամ չէր կարող նման բան անել, ուր մնաց՝ մարդը: Արևմուտքն իր շահերն ունի, իսկ ուկրաինական շեյթանները, որոնք սպասարկում են այդ շահերը, անաստվածներ են։ Նրանց հետ բանակցություն վարել, ինչ-որ բան քննարկել ․․․ մեզ պետք չեն թշնամի հարևաններ, այնպիսի հարևաններ, որոնք ամեն վայրկյան կարող են հարձակվել մեզ վրա՝ միավորելով ջանքերը Արևմուտքի հետ։

Այսքան զոհեր, այսքան վիրավորներ, այսքան կորուստներ․․․ Ես չեմ ուզում այս ամենն այսպես թողնել, ուզում եմ վերջ տալ այս ամենին՝ մեկընդմիշտ»,- ասել է Կադիրովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ռադայի կողմից ընդունված օրենքը, որով հնարավորություն է ստեղծվում արգելել երկրում կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին։

 

 

 

  • Կիսվել: