երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Չեխիան հուլիսին ու օգոստոսին 100 հազար միավոր զինամթերք կուղարկվի Ուկրաինա

Չեխիան հուլիսին ու օգոստոսին 100 հազար միավոր զինամթերք կուղարկվի Ուկրաինա

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ հուլիսին ու օգոստոսին եւս 100 հազար միավոր զինամթերք կուղարկվի Ուկրաինա, հայտնում են չեխական աղբյուրները:

«Հուլիս և օգոստոս ամիսներին մենք կուղարկենք ևս 100.000 փամփուշտ։ Այժմ մենք փող ենք փնտրում նոր զինամթերք ձեռք բերելու համար, որպեսզի նախաձեռնությունը շարունակվի 2025 թվականին»,-նշել է նա:

Ըստ Լիպավսկիի՝ մինչեւ տարեվերջ նախատեսվում է Ուկրաինա մատակարարել 500 հազար զինամթերք։

Այս տարվա փետրվարին Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր երրորդ երկրներից Ուկրաինայի համար 800 հազար պարկուճ գնելու հնարավորության մասին, եթե դրանց գնման համար անհրաժեշտ գումարը հավաքվի։ Պրահայի նախաձեռնությանը միացել են ԵՄ և ՆԱՏՕ-ի 15 երկրներ՝ զինամթերք գնելու համար հատկացնելով 1,6 միլիարդ եվրո։

 

  • Կիսվել: