կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
ԱՄՆ պետքարտուղարն Իսրայելի արտգործնախարարի հետ քննարկել է Ռուսաստանին, Ուկրաինային եւ Իրանին վերաբերող հարցեր

ԱՄՆ պետքարտուղարն Իսրայելի արտգործնախարարի հետ քննարկել է Ռուսաստանին, Ուկրաինային եւ Իրանին վերաբերող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իրանի հետ կապված հարցեր։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պետքարտուղարը եւ արտաքին գործերի նախարարը քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հետագա ագրեսիայի վտանգը եւ Իրանի մարտահրավերները։ Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է վարչակազմի անսասան հանձնառությունն Իսրայելի անվտանգության ապահովման հարցում»,- ասվում է փաստաթղթում։

 
 
 

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Կիեւում պնդումներ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը լարվածության դատարկ եւ անհիմն սրացում է անվանել։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը եւ զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամն ուժային ճանապարհով լուծելու փորձերն ամենալուրջ հետեւանքներ կունենան:

  • Կիսվել: