ԱՄՆ-ն վերացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, որոնք խոչընդոտում էին Հունգարիայում Պակշ-2 ԱԷԿ-ի կառուցմանը. Սիյարտո
ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք խոչընդոտում էին Հունգարիայում «Ռոսատոմ» նախագծի շրջանակներում «Պակշ-2» ատոմակայանի կառուցմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն։
Նա հիշեցրել է, որ 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել «Գազպրոմբանկի» դեմ, որի միջոցով իրականացվել է «Պակշ-2» ատոմակայանի նախագծի ֆինանսավորումը։
Սիյարտոն հավելել է, որ այժմ շինարարությունը կարող է շարունակվել: