ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Հարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»

Հարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»

«GALLUP»-ի հարցման համաձայն՝ մասնակիցների 33.6%-ը կարծում է, որ Հայաստանում միանշանակ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ևս 17.1%-ը՝ որ ավելի շուտ անհրաժեշտ է։ Հակառակ կարծիքին է հարցվածների 42.9%-ը, իսկ 6.5%-ը դժվարացել է պատասխանել։

Հարցման արդյունքները՝

  • Միանշանակ անհրաժեշտ է՝ 33.6%

  • Ավելի շուտ անհրաժեշտ է՝ 17.1%

  • Ավելի շուտ անհրաժեշտ չէ՝ 12.2%

  • Ընդհանրապես անհրաժեշտ չէ՝ 30.7%

  • Դժվարանում եմ պատասխանել՝ 6.5%

Հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 4-ը ՀՀ-ում հեռախոսային հարցումներ են անցկացվել: Հարցմանը 1001 մարդ է մասնակցել:

  • Կիսվել: