Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում. Մակրոն
Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Էմանուել Մակրոնը։
«Վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր իրադարձություն կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ ուրիշների համար»,-նշել է նա: