ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարումները մասնակիորեն շարունակվում են. ՌԴ նախագահի օգնական
ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարումները մասնակիորեն շարունակվում են։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է Коммерсантъ-ը։
Պատասխանելով Կիևին ամերիկյան զենքի մատակարարումների ներկա կարգավիճակի մասին հարցին՝ նա, մասնավորապես, ասել է. «Որոշները շարունակվում են, որոշները՝ ոչ, որքանով ես գիտեմ»։
Բացի դրանից՝ ՌԴ նախագահի օգնականը նաև նշել է, որ ԱՄՆ նախկին իշխանություններն այս հարցում կոշտ պաշտոնական դիրքորոշում ունեին, մինչդեռ ներկայիս վարչակազմը պատրաստ է քննարկել տարբեր տարբերակներ։