կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք. Արայիկ Հարությունյանը՝ «աչք փակելու» մասին

Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք. Արայիկ Հարությունյանը՝ «աչք փակելու» մասին

Նախագահ դառնալու համար թուղթ է կեղծել: Հա դե ոչինչ, ղարաբաղցի է, աչք փակեք, գործին պետք է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«- Ասում է՝ պետք է մեռցնենք դրանց, ավտոբուսների վրա յուղ լցնենք հրկիզենք, պայթեցնենք, գործին պետք է:

- Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք:

- Ասում է՝ պետք է ռազմական հեղաշրջում անեն զինվորականները:

- Հա դե սրբազանն է էլի, մեկ ա չարեցին, աչք փակեք:
... 1999թ.

- Նաիրի Հունանյանը լիքը մարդկանց հետ է հանդիպում, ասում է Վազգենենց պետք է մեռցնեմ:

- Հա դե Նաիրի Հունանյանն է էլի, աչք փակեք:

... Փակեցին:

... ՄԵՌՑՐԵՑ»,-նշել է նա:

  • Կիսվել: