երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար

Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 30 միլարդատատերերի ցանկը։ Այդ ցանկում 30 անձի կարողությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ամենահարուստ մարդկանց ցանկը գխավորում է գործարար, արդյունահանող Մուրադ Ուլքերը։ Նրա կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար։ Նա ղեկավարում է «Yıldız Holding»-ի տնօրենների խորհուրդը, իսկ «Ülker» ընկերությունն առավել հայտնի է սննդամթերքի արտադրությամբ։

Երկրորդ տեղում 4.4 մլրդ դոլարով զբաղեցբում է թուրք գործարար Շաբան Ջեմիլ Քազանջըն, որը «Kazancı Holding»-ի սեփականատերն է։ Վերոնշյալ ընկերությունը գործունեություն է ծավալում էներգետիկ և գյուղատնտեսության ոլորտներում։

Թուրքիայի ամենահարուստ 3-րդ մարդը Էրման Ըլլըջաքն է, որի կարողությունը գնահատվում է 3 մլրդ դոլար։ Գործարարը ինժեներական «Rönesans Holding»-ի հիմնադիրն է։

Վերջին տեղում Ալի Սաբանջըն է, որի կարողությունը գնահատվում է 1 մլրդ դոլար։ Նա «Esas Holding»-ի նախագահն է։

 

  • Կիսվել: