երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
«Ո՛չ պшտերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից դուրս գալու համար Իրանի պայմանները պետք է կատարվեն. Խամենեի

«Ո՛չ պшտերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից դուրս գալու համար Իրանի պայմանները պետք է կատարվեն. Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ընդգծել է ռազմական հակամարտության դադարեցման և «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից դուրս գալու համար իրանական ղեկավարության առաջադրած պայմանների կատարմանը հասնելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է գերագույն առաջնորդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ նրա հանդիպման արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ընդգծել է երկրի ղեկավարության առաջադրած պայմանների կատարման միջոցով իրանցի ժողովրդի և դիմադրության առանցքի իրավունքների ու շահերի ապահովմանը հասնելու անհրաժեշտությունը՝ պատերազմը դադարեցնելու և «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից դուրս գալու նպատակով»,- ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ հանդիպման մյուս թեմաների թվում եղել են ազգային և տարածաշրջանային անվտանգության պաշտպանությունը՝ Հորմուզի նեղուցի կառավարման միջոցով, և հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Ռեզային, իր հերթին, գերագույն առաջնորդին է ներկայացրել զեկույց՝ երկրում տիրող իրավիճակի մասին:

 

  • Կիսվել: