Ակտաուում կործանված ինքնաթիռի սև արկղերը Բրազիլիա են ուղարկվել
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռի սև արկղերը Ղազախստանն ուղարկել է Բրազիլիա, տեղեկացնում է Ղազախստանի Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Վթարի հետաքննության հանձնաժողովը մեկնել է Բրազիլիա, սև արկղերը կտարվեն ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման բրազիլական կենտրոն»: