ԵՄ-ն այս շաբաթ լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի Ուկրաինային՝ անօդաչուներ և հրթիռներ գնելու համար
Եվրամիությունն այս շաբաթ մտադիր է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ձեռքբերման համար։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։
«Այս շաբաթ ԵՄ-ն լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի անօդաչուների և հրթիռների համար»,- գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում։
Եվրահանձնաժողովի նախագահը չի հստակեցրել նոր ֆինանսավորման չափը, դրա աղբյուրները և տրամադրման ժամկետները։



