ՌԴ Պետդուման տեղեկություն չունի Թրամփի հայտարարած՝ Ուկրաինայի հետ էներգետիկ հրադադարի մասին
Ռուսաստանի Պետդումայի էներգետիկայի հարցերով հանձնաժողովից հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ հայտարարություններ է անում՝ նավթի գների աճը զսպելու նպատակով։ Նրա հայտարարությունները հանձնաժողովում որակել են որպես «բառային ներդրումներ»։
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովն էլ հայտարարել է, որ ինքը բանակցություններին չի մասնակցել, և հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկել է դիմել ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությանը։



