ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Wildberries-ը ՀՀ կմատակարարի տեխնիկայի սեփական ապրանքանիշի արտադրանք

Wildberries-ը ՀՀ կմատակարարի տեխնիկայի սեփական ապրանքանիշի արտադրանք

Wildberries-ը շուտով սեփական ապրանքանշանով կենցաղային և էլեկտրական տեխնիկայի շուրջ 100 նոր տեսակ կներկայացնի։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նոր ապրանքների արժեքը կլինի միջին գնային սեգմենտում։ Փորձնական վաճառքն արդեն սկսվել է։
Տեխնիկան արտադրվելու է Չինաստանի, Ռուսաստանի և Բելառուսի գործարաններում։
Wildberries–ի ապրանքանշանով տեխնիկան սկզբում կկարողանան ձեռք բերել ռուսաստանյան գնորդները, իսկ ավելի ուշ վաճառքը կիրականացվի նաև այլ երկրներում՝ Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում:
 
Ընկերությունից նշում են, որ 2022 թվականին զգալիորեն աճել է էլեկտրատեխնիկայի պահանջարկը։ Օրինակ` կենցաղային տեխնիկայի վաճառքն աճել է 108 տոկոսով, նոութբուքերի և համակարգիչների վաճառքն աճել է 132 տոկոսով, իսկ «խելացի տան» համար անվտանգության սարքավորումների պահանջարկը` 233 տոկոսով:
Ընկերությունը նախատեսում է նաև մի քանի ամսից վաճառքի հանել սեփական ապրանքանշանով պլանշետներ, նոութբուքեր և սմարթֆոններ:

  • Կիսվել: