Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից Wildberries-ի և վաճառողների ընդհանուր վնասները հասնում են 600-800 միլիարդ ռուբլու. վերլուծաբան
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո պահեստների և ենթակառուցվածքների վերականգնումը Wildberries-ին կարող է արժենալ 147-ից 223 միլիարդ ռուբլի։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է Data Insight հետազոտական գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն, տեղեկացնում է Meduza-ն
Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտ լինի տարածքների ամբողջական ապամոնտաժում, թափոնների հեռացում և վերականգնում, ծախսերը կարող են հասնել 169-278,9 միլիարդ ռուբլու։
Նա Wildberries-ի վաճառողների հնարավոր վնասները գնահատել է 445-507,8 միլիարդ ռուբլի։ Այսպիսով, Wildberries-ին և դրա վաճառողներին հասցված հնարավոր ընդհանուր վնասը ներկայում կարելի է գնահատել 600-800 միլիարդ ռուբլի։
Նշենք, որ Հուլիսի կեսերից ի վեր Ուկրաինան պարբերաբար թիրախավորում է Ռուսաստանի ամենամեծ մարկետփլեյսի՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները։


