ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Wildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներին

Wildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներին

Wildberries-ի պահեստների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով միլիարդավոր վնասներ են կրել արտասահմանցի գործարարներ, այդ թվում՝ Հայաստանից։ Տեղեկությունը հայտնել է ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը:

Նա նշել է, որ կորուստներ են ունեցել նաև Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Չինաստանի գործարարները։

Կիմը նշել է, որ Wildberries-ը նախատեսում է հանդիպումներ անցկացնել հարձակումներից առավել տուժած շրջանների ձեռնարկատերերի հետ և վերակազմավորում է լոգիստիկ գործընթացները՝ առաքումների արագությունը պահպանելու համար։

Նա հերքել է այն մեղադրանքները, թե ընկերության հարթակում վաճառվում են ռազմական նշանակության ապրանքներ։ Կիմը նաև զգուշացրել է վաճառողներին խարդախների ակտիվացման մասին՝ կոչ անելով ընթացիկ իրավիճակի վերաբերյալ շփվել միայն ընկերության ղեկավարության և պետական մարմինների հետ։

Նրա խոսքով՝ Wildberries-ի պահեստների վրա իրականացված հարձակումները համարվում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժոր) հանգամանքներ, և օրենքի համաձայն՝ այդ կորուստները փոխհատուցման ենթակա չեն։

  • Կիսվել: