ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Վերջին մեկ տարում մրգերի գներն աճել են 30.6-%-ով, բանջարեղենինը՝ 0.3%-ով

Վերջին մեկ տարում մրգերի գներն աճել են 30.6-%-ով, բանջարեղենինը՝ 0.3%-ով

2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.9% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 3.3% գնանկումը:

Ըստ վիճակագրական կոմիտեի, մրգի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 30.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ`4.9% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.3% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 3.3% գնանկում։

2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 3.93%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 10.32% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.4 տոկոսային կետով:

  • Կիսվել: