հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2025 թ. հունվար-հուլիսին

Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2025 թ. հունվար-հուլիսին

Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2025 թ. հուլիսը 2024 թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 3.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում: Այս  մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Մասնավորապես նշվում է, որ սպառողական գները ՀՀ–ում 2025 թ. հունվար–հուլիսին նվազել են 1.4-0.4%-ով։ Կոմիտեի տվյալներով` գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել Կապան քաղաքում:

2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.7% գնաճ, իսկ հունիսի համեմատ՝ 2.7 % գնանկում:

Տավարի մսի գինը ՀՀ–ում հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ աճել է 1.3%-ով, գառան և խոզի մսինը՝ 4.3 % և 7 %-ով: Գնաճ է արձանագրվել հացի՝ 4.4%, մակարոնեղենի՝ 5.8%, ալյուրի՝ 8.4% շուկաներում:

7.1%–ով բարձրացել է պաղպաղակի գինը, 13.4%-ով` սուրճինը, 20.4%-ով կակաոյինը:
Կոմիտեից նշում են, որ հաշվետու ժամանակահատվածում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները բարձրացել են համապատասխանաբար 4.7 % և 8.0 %:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ այս շուկայում գներն աճել են 0.1%-ով։

Մասնավորապես՝ բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թ. հուլիսին 2024 թ. հուլիսի համեմատ 1.4 % և 3.9 % գնանկում ունեն: Հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) դեպքում ևս կոմիտեն արձանագրել է գնանկում` 12.2%, իսկ հունիսի համեմատ՝ 25% գնաճ։

Հուլիսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 154.1 դրամ:

Արտարժույթի շուկայում հաշվետու ժամանակահատվածում գրեթե փոփոխություններ չեն եղել. ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: Հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.1 դրամ, ինչը 1.0 %-ով ցածր է 2024 թ. հուլիսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ):

  • Կիսվել: