ԱՄԷ-ում նավթի արտահոսքի պատճառով փակում են լողափերը
Լցանավերից մեկից տեղի ունեցած նավթի արտահոսքը հասել է Ումմ ալ-Քուվեյնի լողափերին: Այս մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը, տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները։
Նշվում է, որ նոլոր լողափերն ու առափնյա գոտիները փակ կմնան, քանի դեռ իշխանությունները գնահատում են հետևանքները և ձեռնարկում անհրաժեշտ միջոցները։
Նախարարությունից նաև հայտնել են, որ Ումմ ալ-Քուվեյնում, Շարժայում և Աջմանում արձանագրված անսովոր հոտերը կապված են նավթի արտահոսքի հետ, սակայն բնակիչների առողջության համար վտանգ չեն ներկայացնում։
Ինչպես հաղորդվում է՝ իշխանությունները խստորեն խորհուրդ են տալիս խուսափել տուժած տարածքներից և հետևել պաշտոնական ցուցումներին։


