շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել

Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել։ Այս մասին տեղեկությունը տարածում է ռուսական մեդիան, գրում է aliq.ge-ն:

Նրանց փոխանցմամբ՝ հունվարից սեպտեմբեր ներառյալ Վրաստան է մուտքագրվել 1.6 միլիոն դոլարի արժողության օղի։

Ռուսական մեդիայի հաղորդմամբ՝ արտահանումն աճել է գրեթե 5 անգամ։ Նախորդ գագաթնակետը գրանցվել էր 2024 թվականին, երբ նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել էր 441 հազար 600 ԱՄՆ դոլար։

 

  • Կիսվել: