կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տավուշի Վարագավան գյուղի ամայի տարածքներն արդեն ոռոգելի են

Տավուշի Վարագավան գյուղի ամայի տարածքներն արդեն ոռոգելի են

Վարագավան գյուղի բնակիչների համար 30 հա նախկինում անջրդի տարածքը հնարավորություն է նոր այգիներ հիմնելու, բերք ու եկամուտ ստանալու. Վարագավան գյուղի ամայի տարածքներն արդեն ոռոգելի են: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանից:

՛՛Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Վարագավան գյուղն արդեն ունի 1.4 կմ ջրագիծ, ոռոգման համակարգ:

Անջրդի 30 հա տարածք արդեն ոռոգելի է, իսկ 50 հա տարածքի ոռոգման հնարավորությունները՝ բարելավված:

Նաև վերանորոգվել է հողային հունով ավազանը, ինչը ջրի կուտակման հնարավորություն է ստեղծում լրացուցիչ ոռոգման համար՛՛,-նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: