Տարածքային հարցերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. Զելենսկի
Տարածքային հարցերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նա, մասնավորապես, ասել է. «ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան տարբեր տեսակետներ ունեն, և մենք միասնական դիրքորոշում չունենք Դոնբասի հարցում»:
Զելենսկիի խոսքով՝ ԱՄՆ-ի խաղաղության նախաձեռնության բանակցողները մինչ այժմ չեն կաչողանում համաձայնության գալ տարածքային հարցի շուրջ։
«ԱՄՆ ծրագրի որոշ տարրեր պահանջում են լրացուցիչ քննարկում մի շարք զգայուն հարցերի շուրջ, այդ թվում՝ պատերազմից տուժած երկրի անվտանգության երաշխիքների և արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։ Կիևը պնդում է արևմտյան դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագիր կնքելու վրա»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին ժամանել է Լոնդոն՝ «Եվրոպական եռյակի» առաջնորդների հետ բանակցությունների նպատակով:


