Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան
«Հարգելի ժողովուրդ, շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա, մենք պետք է ,այսօր ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան զարգացման պրոցեսները քննարկելը, ես ուզում եմ այսօր ֆիքսենք, թե ինչ ենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից»,-ասել է Սամվել Կարապետյանը` հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ;
Կարապետյանը թվարկելով ժառանգածն՝ասաց, որ «Ուժեղ Հայաստանին» բաժին է հասել կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, արյունալի պատերազմների հետևանքով մի քանի անգամ մեծացրած եռաբլուր, մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով վերջիններիս կողմից կորցրած վստահություն;
«Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն, մեր լավագույն հայրենակիցներն այսօր գտնվում են Բաքվի բանտում, ժառանգել ենք ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21%, աղքառություն, վարկերի տակ ճռռացող հասարակություն, 15 մլրդ դոլարին մոտեցող պետական պարտք, Հայաստանի տնտեսական դաշտում սփյուռքի ներուժի ոչնչացում, իրավապահ մարմինների բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն»,-ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ պետք է անել, որպեսզի ապահովվի սրընթաց զարգացում;
«24-ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք Եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքումա Արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում և ինչպես խոստացել էինք ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ»,-հայտարարեց Սամվել կարապետյանը;
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրեց այդ նպատակին հասնելու ծրագրերը։
«Առաջիկա մի քանի հանդիպումների ժամանակ մենք սկսելու ենք ներկայացնել մեր տնտեսության զարգացման նոր ծրագրերը, որոնք, իմ կարծիքով, հեղափոխական են լինելու Հայաաստանի կյանքում»,- հանդիպումն ամփոփեց Սամվել Կարապետյանը։



