Որ դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից. պարզաբանում է Զելենսկին
Ուկրաինան պատրաստ է քննարկել անվտանգության այլընտրանքային երաշխիքներ ՆԱՏՕ-ին անդամակցության փոխարեն՝ պայմանով, որ այդ երաշխիքներն ունենան հավասար իրավական ուժ։ Այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների օպտիմալ ձևաչափը պետք է ներառի երեք տարր՝ Ուկրաինայի զինված ուժերը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն։
Զելենսկին նաև հավելել է, որ եթե երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը օրակարգում չէ, ապա դրա փոխարեն պետք է առաջարկվի համարժեք այլընտրանք։
«Եթե ոչ ՆԱՏՕ-ն, ապա ի՞նչ է առաջարկվում դրա փոխարեն։ Մենք պատրաստ ենք քննարկել համարժեք երաշխիքներ՝ թեկուզ այլ անվանմամբ, պայմանով, որ դրանք ունենան նույն իրավական ուժը»,-ասել է նա՝ շեշտելով, որ Ուկրաինան ձգտում է ստանալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք կլինեն իսկապես արդյունավետ։



