կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Շիրակի մարզպետն ընդունել է քաղաքացիներին, բարձրացրած հարցերին առաջարկել են համապատասխան լուծումներ

Շիրակի մարզպետն ընդունել է քաղաքացիներին, բարձրացրած հարցերին առաջարկել են համապատասխան լուծումներ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա են եղել մարզպետարանի պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են տարբեր հարցերով՝ բնակարանային, զբաղվածության, առողջական, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ֆինանսական աջակցության և անձնական։
 
Մարզպետը լսել է քաղաքացիներին, բարձրացրած հարցերին տվել պարզաբանումներ, առաջարկվել են համապատասխան լուծումներ։
 
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները մի շարք հարցեր կուսումնասիրեն առավել հանգամանորեն։
 
Նշենք, որ պլանավորված ընդունելություններից զատ, անհրաժեշտության դեպքում, Մուշեղ Մուրադյանն արտահերթ հանդիպել է քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները, լիազորությունների սահմաններում աջակցել նրանց։
 

  • Կիսվել: