երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է. Փաշինյանը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է. Փաշինյանը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ

Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։

Սա մեր հանրության դիմակայունության կարեւոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։

Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը՛՛,-նշել է նա։

 
 
 
 

  • Կիսվել: